Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Զախարովա. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպման հավանականություն կա, հստակ տվյալներ՝ ոչ

Զախարովա. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպման հավանականություն կա, հստակ տվյալներ՝ ոչ
20.04.2017 | 09:03

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով շփումների հավանականություն կա՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հավանականության հարցին: «Առայժմ կոնկրետ ուրվագծեր չկան: Բայց հավանականություն կա, և եթե հստակ ամսաթիվ հայտնի լինի, կտեղեկացնենք»,- նշել է Զախարովան:

Նա հաղորդել է, որ ապրիլի 25-ին Մոսկվայում է լինելու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը՝ մասնակցելու անվտանգության հարցերի Մոսկվայի 6-րդ համաժողովին: Հանդիպումների ընթացքում հնարավոր են նաև քննարկումներ ղարաբաղյան հակամարտության թեմայով:

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ